Հաճախակի մրսածությունը կարող է բացասաբար անդրադառնալ գլխուղեղի աշխատանքի վրա․ գիտնականներ

Հաճախակի մրսածությունը կարող է բացասաբար անդրադառնալ գլխուղեղի աշխատանքի վրա․ գիտնականներ

Ամերիկյան Թուլեյնի համալսարանի գիտնականները պարզել են, որ հաճախակի մրսածության պատճառով արագանում է գլխուղեղի ծերացումը եւ բարձրանում է դեմենցիայի զարգանալու հնարավորությունը։

Գիտափորձերը պարզել են, որ յուրաքանչյուր նոր մրսածության դեպքում գլխուղեղում կարճաժամկետ ոչ նկատելի բորբոքում է առաջանում, ինչը բերում է գլխուղեղի նեյրոնների դիսֆունկցիայի, իսկ արդեն տարիքի հետ այն ավելացնում է դեմենցիայի հավանականությունը։ Գիտափորձերը իրականացվել են լաբորատոր մկների վրա։ Գիտնականները նշում են, որ նույն մեխանիզմներն են գործում նաեւ մարդու համար։

Ավելին, մարդն իր կյանքում շատ ավելի է ենթակա տարատեսակ բորբոքային հիվանդություններով հիվանդանալու ռիսկին, հետեւաբար նաեւ՝ մարդու մոտ հաճախակի մրսածությամբ հիվանդանալը կարող է նրա մոտ ավելի բարձրացնել դեմենցիայի առաջանալու հավանականությունը։