Պուտինին կձերբակալե՞ն ՀԱՀ-ում․ հրավիրել են BRIСS-ի գագաթնաժողովին
Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արտաքին գործերի նախարար Նալեդի Պանդորը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրվել է BRICS-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա այդ երկրում՝ այս տարվա օգոստոսին։
Կրելմում առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանել ՌԴ առաջնորդի մասնակցությունը։
«Նախագահ Պուտինը՝ BRICS-ի առաջնորդներից մեկը, հրավիրված է գագաթնաժողովին, նույնիսկ եթե Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը մտահոգության տեղիք է տալիս», - նրա խոսքեր է մեջբերում EFE-ն:
«Նախկինում ես բազմիցս մատնանշել եմ համաշխարհային խնդիրների երկակի ստանդարտների մասին։ Կան շատ երկրներ, որոնք ներգրավված են հակամարտությունների մեջ, բայց դրանցից ոչ մեկը ՄՔԴ-ին չի հետաքրքրել»,- ասել է նախարարը։
ՀԱՀ-ն այն պետություններից մեկն է, որը ստորագրել և վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ Պուտինի այցի դեպքում երկիրը պետք է ենթարկվի ՄՔԴ իրավասությանը և կալանավորի նրան։ Ինչպես նշում է Reuters-ը, նման այցը ծանր դրության մեջ կդնի Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանություններին, որոնք չեն դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։
Կարծիքներ