Ռուս խաղաղապահներին ուղղված ակցիա՝ Ստեփանակերտ- Վարդենիս ճանապարհի ապաշրջափակման պահանջով

Ռուս խաղաղապահներին ուղղված ակցիա՝ Ստեփանակերտ- Վարդենիս ճանապարհի ապաշրջափակման պահանջով

Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի կուսակցությունը հանդես է եկել կոչով, դիմելով ԼՂ-ում ռուսական խաղաղապահների հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովին՝ Վարդենիս-Ստեփանակերտ ճանապարհից Արցախի բնակչությանն օգտվելու հնարավորություն ստեղծելու հորդորով։

Ներկայացնում ենք հայտարարության տեքստը․

«Մենք, ներքոստորագրյալներոս սույն կոչով, դիմում ենք ձեզ՝ մեծ հույսով եւ ակնկալիքով, որ ականջալուր կլինեք հազարավոր այն մարդկանց ձայներին, ովքեր տուժել են Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի Հանրապետության՝ 2020 սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին սանձազերծած պատերազմից եւ համապատասխան միջոցներ կձեռնարկեք մեր խախտված իրավունքների պաշտպանության համար։ 2020 թվականի նոյեմբերի իննի հայտարարության մեջ արձանագրված է՝ պայման, ըստ որով, պետք է ապաշրջափակվեն բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը ռեգիոնում։ Սակայն, Արցախի բնակիչները զրկված են Ստեփանակերտ-Վարդենիս ճանապարհից օգտվելու հնարավորությունից այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը անխափան կարող է օգտվել Մատաղիս-Քելբաջար ճանապարհից։ Մեր խաղաղ ակցիան նպատակ ունի Ձեր ուշադրությունը հրավիրելու այս խնդրի վրա, որը հանդիսանում է չկատարված պայմաններից մեկը եռակողմ հայտարարության։ Պահանջում ենք, որպեսզի ստեղծեք պայմաններ Արցախի բնակիչների համար, որպեսզի անվտանգ ու անխոչընդոտ կերպով կարողանան օգտվել Արցախը Վարդենիսի հետ կապող ճանապարհից»։

Մանրամասն՝ տեսանյութում: