Ներողություն ենք խնդրում սխալների համար, բայց ապագա կա, վաղը ավտոերթ է լինելու Սյունիքի մարզ. Փաշինյան

Ներողություն ենք խնդրում սխալների համար, բայց ապագա կա, վաղը ավտոերթ է լինելու Սյունիքի մարզ. Փաշինյան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մեր սիրելի հայրենակիցներ, ողջունում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ, խոնարհվում ենք բոլորիդ առաջ։ Այս մասին քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից մեկնարկած երթի ընթացքում բարձրախոսով հայտարարեց ՔՊ ցուցակը գլխավոր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ներողություն ենք խնդրում մեր թույլ տված բոլոր սխալների ու բացթողումների համար, բայց ամենակարևոր ուղերձը, որ ձեզ բերել ենք այն է, որ ապագա կա, ապագա, կա ապագա ,կա։ Մալաթիա-Սեբաստիայի սիրելի բնակիչներ, ձեզ համար մի կարևոր լուր ունեմ, այսօր այստեղ՝ Մալաթիայում, ընտրակաշառքի գործող տեղի է ունեցել առաջին ձերբակալությունը»,- ասաց Փաշինյանը։

Նա նաեւ տեղեկացրել, որ վաղը առավոտյան 7:30-ին Հանրապետության հրապարակից ավտոերթ է մեկնարկելու դեպի Սյունիքի մարզ։