Փարիզում Ուկրաինայի խաղաղության մասին ոչ մի բառ չհնչեց․ Ֆիցո

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հիասթափված է Փարիզում Ուկրաինայի հարցով հանդիպումից՝ ասելով, որ «խաղաղության մասին ոչ մի խոսք չհնչեց»։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Կարող եմ մեկնաբանել այն մթնոլորտը, որը տիրեց այս հանդիպմանը։ Դա ռազմական գաղափար էր՝ ամեն գնով աջակցել պատերազմին, անել ամեն ինչ, որպեսզի այս պատերազմը շարունակվի»,- ասել է վարչապետը։
Ֆիցոն հավելել է, որ իրեն «շատ զարմացրել է» այն փաստը, որ հանդիպման ընթացքում ոչ ոք չի բարձրացրել հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրի հարցը։
Նա նաև հիշեցրել է, որ կոնֆերանսում քննարկվել է ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի՝ Ուկրաինա հնարավոր ուղարկման հարցը, որի մասին բարձրաձայնել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։
Վարչապետը քննադատել է այս մտադրությունը և ընդգծել, որ Սլովակիան չի միանա այդ նախաձեռնությանը։
Կարծիքներ