Հայտնի է առաջին դատական նիստի օրը

Հայտնի է առաջին դատական նիստի օրը

Ինչպես տեղեկանում ենք դատական-տեղեկատվական համակարգից,Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով առաջին դատական նիստը նշանակել է ապրիլի 23-ին: 

Վարչապետի դուստրը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ փոխհատուցում վճարել 2մլն դրամ։

Խոսքը Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառման մասին է, որով հայտնել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր համար ամսական 3 հազար դոլարի սեւ խավիար է գնում Երեւանի ռեստորաններից մեկից։