Իրավական ոչ մի նորմ չկա, որպեսզի ինձ կարողանան դուրս հանել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից

Իրավական ոչ մի նորմ չկա, որպեսզի ինձ կարողանան դուրս հանել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը, որն այսօր 2020 թվականի բյուջեի և սպասվող թանկացումների վերաբերյալ մամուլի ասուլիս էր հրավիրել, անդրադարձավ նաև մամուլում շրջանառվող լուրերին, թե իշխանության կողմից փորձ է արվում նրան հեռացնել վերոնշյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից։

«Իրավական ոչ մի նորմ չկա, որպեսզի ինձ կարողանան դուրս հանել հիմնադրամի հոգաբարձուների խորհդից։ Այսօր էլ հիմնադրամի կայքում իմ լուսանկարը կա և ես ներկայացված եմ որպես հոգաբարձուների խորհդի անդամ։ Հոգաբարձուների խորհրդում իմ գործունեությունը հասարակական հիմունքներով է, ես դրա դիմաց չեմ վարձատրվել։ Ես իմ անձնական միջոցներով այցելել եմ զոհվածների ընտանիքներին, փորձել եմ հիմնադրամի կարևորությունը գովաբանել, դրանք բոլորը իմ վրա է եղել։ Ես հոգաբարձուների խորհրդի միակ անդամն եմ, ում ջանքերով երկու անգամ մեծ միջոցառում է կազմակերպվել։ Հոգաբարձուների խորհդի անդամներն էլ կփաստեն, որ ինձնից պարտաճանաչ հոգաբարձուների խորհրդի անդամ 1-2-ը կարող են լինել»,- ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ եթե խնդիր է դրվել, որպեսզի ինքը հոգաբարձուների խորհրդում չլինի, ապա ակնհայտ է դառնում, որ իր հրապարակած թվերը համապատասխանում են իրականությանը և դրանք դուր չեն գալիս իշխանություններին։

«Ի գիտություն բոլոր այն տկարամիտներին, որոնք խորհուրդ են տվել, որ ես այլևս խորհրդում չլինեմ, այսուհետ հիմնադրամի հաշվետվությունը լինելու է հրապարակային։ Լինեմ, թե չլինեմ հիմնադրամում, իմ սուրբ պարտքն է լինելու լինել զոհված զինծառայողների ընտանիքների կողքին և պայքարել նրանց ամեն մի դրամի համար»,- նշեց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։