Տիեզերքում աննախադեպ հզոր պայթյուն է որոտացել

Տիեզերքում աննախադեպ հզոր պայթյուն է որոտացել

Ռադիոաստղագիտական հետազոտությունների միջազգային կենտրոնը ֆիքսել է տիեզերքում աննախադեպ հզոր պայթյուն, որը իր հզորությամբ կարող է համեմատվել Մեծ Պայթյունի հետ։ Այս մասին հայտնում է EurekAlert-ը։ Ըստ հրապարակման, պայթյունը տեղի է ունեցել գերխիտ սեւ անցքում, Երկիր մոլորակից 390 միլիոն լույսային տարի հեռավորության վրա։ Պայթյունի արդյունքում տիեզերք է արձակվել ահռելի մեծ քանակությամբ էներգիա, որը նախորդ ռեկորդը գերազանցել է հինգ անգամ։ Գիտնականները դեռեւս չեն պարզել պայթյունի պատճառները։ Հետազոտությունները այս ուղղությամբ շարունակվում են։