Ես խիստ զգուշացնում եմ Հանրային հեռուստատեսությանը․ Արման Թաթոյան

Ես խիստ զգուշացնում եմ Հանրային հեռուստատեսությանը․ Արման Թաթոյան

ՄԻՊ Արման Թաթոյանը այսօր Ազգային ժողովում անդրադաձավ Հայաստանի Հանրային հեռուստատեսության գործունեությանը․

«Շատ դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում Հանրային հեռուստատեսությունը, մենք մոնիթորինգ ենք արել, Սյունիքի հետ կապված իմ հայտարարություններից համարյա ոչ մի բան չեն լուսաբանում, ամբողջությամբ դարձել են իշխանության մարմինների քարոզիչ։ Ես հենց այս պահին այս ամբիոնից խիստ զգուշացնում եմ Հանրային հեռուստատեսությանը՝ որպես հանրային ֆինանսավորում ստացող մարմնի, նրանք անաչառ ինֆորմացիա տրամադրող են, ոչ թե ՄԻՊ-ի տեղեկությունները աղավաղող են, նրանք պիտի իրականությունը տրամադրեն մարդկանց, մարդիկ սահմանին դիտո՞ւմ են, չէ՞, Հանրային հեռուստատեսությունը։ Հանրային հեռուստատեսությունը նաև հայտարարել է, որ սկսում է մասնավոր մի ալիք, ես դա հատուկ մոնիթորինգի տակ եմ վերցնելու, մանավանդ, որ հանրային ֆինանսներ են հատկացվում, հասկանալու համար, թե անաչառության ի՞նչ աստիճանի է լուսաբանվում, և նորից զգուշացնում եմ, որ չփորձեն աղավաղել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները»,- ասաց Թաթոյանը։

Հիշեցնենք, որ Հանրայինի գործադիր տնօրենը Հովհաննես Մովսիսյանն է, որը մինչ այդ զբաղեցնում էր Կառավարության տեղեկատվական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, իսկ մինչ այդ աշխատում էր «Ազատություն» ռադիոկայանում։