Ալիկ Ղարիբյանը հեռացել է իր դիմումի հիման վրա

Ալիկ Ղարիբյանը հեռացել է իր դիմումի հիման վրա
Ալիկ Ղարիբյան

Ինչպես տեղեկացրել էինք, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը աշխատանքից ազատել է պրոռեկտոր Գեղամ Գևորգյանին՝ անվստահության հիմքով։

Մենք նաև տեղեկացանք, որ ԵՊՀ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից սեփական դիմումի հիման վրա ազատվել է Ալիկ Ղարիբյանը։ Այս մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեց ԵՊՀ լրատվական վարչության ղեկավար Գևորգ Էմին-Տերյանը։ Նա նաև նշեց, որ Ղարիբյանը շարունակելու է դասախոսել համալսարանում։