3.68 մլրդ դրամ՝ կարկուտից պաշտպանվելու համար, մինչդեռ Հայաստանը «կրակի կարկուտի» տակ է

3.68 մլրդ դրամ՝ կարկուտից պաշտպանվելու համար, մինչդեռ Հայաստանը «կրակի կարկուտի» տակ է

Մինչ Հայաստանի անվտանգությունը ու ինքնիշխանությունը լուրջ վտանգի առաջ են, մինչ Ադրբեջանը պարբերաբար մեր սահմաններին «կրակի կարկուտ» է տեղում, Նիկոլ Փաշինյանը որոշել է Հայաստանը կարկուտից պաշտպանել բառի բուն իմաստով, և դրա համար 3.68 միլիարդ դրամ է հատկացրել, որով պիտի գնվեն 3 դոպլերային ռադիոլոկատորներ:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը: Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է Վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղօրոք նախազգուշացման համակարգի հիմնման ներդրումային ծրագիրը: Զեկուցվել է, որ նախագծի արժեքն է 3,68 մլրդ դրամ, որով նախատեսվում է ձեռք բերել 3 դոպլերային ռադիոլոկատորներ: Ակնկալվում է, որ արդյունքում մեծ ճշգրտությամբ կկանխատեսվեն վտանգավոր օդերևութաբանական երևույթները, այդ թվում՝ հորդառատ տեղումներ, կարկուտ, փոթորկային քամի, ամպրոպ, մրրկասյուն»,- ասված է հաղորդագրության մեջ։

3.68 միլիարդ դրամը իրականում ահռելի գումար է, և դրանով կարելի է հակաօդային պաշտպանության զինատեսակներ ձեռք բերել, ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ ակնհայտ բան է, որ այդ գումարով կարելի է զենք ձեռք բերել․
«3.68 մլրդ դրամով բավականին շատ բան կարելի է գնել, շատ-շատ բան»։ Իսկ ՀՕՊ զինատեսակ՝ իր ամբողջական լրակազմով կարելի՞ է գնել՝ հարցրինք Բագրատյանին, «այո, կարելի է գնել»։