ՌԴ ԱԳ նախարարությունն անհանգստացած է 

ՌԴ ԱԳ նախարարությունն անհանգստացած է 

Մոսկվան անհանգստացած է պաշտոնական Երեւանի՝ ԵՄ ձգտումներով։ Հայաստանը ռիսկի է գնում, կորցնել ԵԱՏՄ-ից ունեցած իր օգուտները, եթե Արեւմուտքը վերջինիս ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։

Համաձայն ТАСС լրատվական գործակալության փոխանցման, ի պատասխան այն հարցին, թե արդյոք Մոսկվան անհանգստացած չէ Երեւանի՝ դեպի ԵՄ կազմ մտնելու ձգտումներից, փոխնախարար Գրուշկոն պատասխանել է․ «Բնականաբար դա անհանգստություն է առաջացնում, քանի որ Հայաստանի՝ դեպի ԵՄ ձգտումները անհամատեղելի են Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հետ եւ հայ գործընկերների հետ մեր բազմաթիվ շփումներում մենք այդ ամենի մասին խոսել ենք»,- ասել է Գրուշկոն։ Վերջինս նաեւ ասել է, որ շնորհիվ ԵԱՏՄ անդամակցության, Հայաստանը դինամիկ կերպով զարգանում է, նկատվում է տնտեսության աճ՝ Երեւանի համար առանցքային բոլոր ոլորտներում։ Եւ դա ահռելի ձեռքբերում է, որը Հայաստանը կարող է կարցնել, եթե Արեւմուտքը ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ եւ համոզի Հայաստանին խզել իր հարաբերությունները Ռուսաստանի եւ մյուս բնական դաշնակիցների հետ»,- ասել է ռուս բարձրաստիճան ներկայացուցիչը։