Պաշտոնյային մահապատժի են ենթարկել՝ հանրային բաղնիք այցելելու համար

Պաշտոնյային մահապատժի են ենթարկել՝ հանրային բաղնիք այցելելու համար

Հյուսիսային Կորեայում պաշտոնյային գնդակահարել են այն բանի համար, որ հանրային բաղնիք է այցելել կարանտինի ժամանակ։ Այս մասին հայտնում է Dong-a Ilbo-ն, վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին։ Ըստ հրապարակման, Չինաստան կատարած այցից հետո այդ պաշտոնյան կարանտինի ռեժիմի տակ էր մտցվել, հաշվի առնելով Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը։ Պաշտոնյան էլ խախտել էր կարանտինն ու այցելել հանրային բաղնիք։ Արդյունքում նա ձերբակալվել էր Կիմ Չեն Ընի հրամանը խախտելու համար եւ դատապարտվել գնդակահարության։