Իրանի հետ հարաբերություններում չօգտագործված հսկայական պոտենցիալ կա

Իրանի հետ հարաբերություններում չօգտագործված հսկայական պոտենցիալ կա

Վերջին մեկ տարում իրանական կողմի հետ թե մարզում, թե Երևանում, տարբեր գերատեսչություններում, տարբեր հանդիպումներ են տեղի ունեցել, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում ներդրումներին, հիմնականում` ճանապարհաշինություն, հանքարդյունաբերություն և այլն: Այս մասին Կապանում լրագրողների դիտարկումներին ի պատասխան ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որը մասնակցում է «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագրով փորձագիտական եռօրյա համաժողովին:

«ՀՀ-ի ու Իրանի հարաբերություններում չօգտագործված հսկայական պոտենցիալ կա, և տարբեր ձևաչափերով հանդիպումներն ու միջոցառումները նպատակ ունեն բացահայտելու ու իրացնելու այդ պոտենցիալը»,- ասել է նա: