Դուք բացասական վերաբերմունք ունեք Ռ․Քոչարյանի նկատմամբ․ ինքնաբացարկ՝ Աննա Դանիբեկյանին

Դուք բացասական վերաբերմունք ունեք Ռ․Քոչարյանի նկատմամբ․ ինքնաբացարկ՝ Աննա Դանիբեկյանին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ 

Այս նիստին Ռ․Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ միջնորդություն ներկայացրին դատավորին։

Պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ ինքնաբացարկի երկու հիմք կա, մեկը՝ դատավորն այս գործը քննելու համար պատշաճ դատարան չի կարող հանդիսանալ, եւ երկրորդը՝ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Մյուս ամբաստանյալները, պաշտպանները եւս միացան միջնորդությանը՝ նշելով, որ այն ենթակա է բավարարման։