Ինչպես է կյանքն ընթանալու կարանտինային Մոսկվայում․ համացանցում հատուկ փաստաթուղթ է հրապարակվել

Ինչպես է կյանքն ընթանալու կարանտինային Մոսկվայում․ համացանցում հատուկ փաստաթուղթ է հրապարակվել

Համացանցում հրապարակվել է փաստաթուղթ այն մասին, թե ինչպես պետք է ապրեն Մոսկվայի բնակիչները կարանտինի ժամանակ։ Փաստաթղթին կից կա նաեւ սխեմա։ Այստեղ եւ քաղաքի ելումուտն է, եւ անհատական ստուգումները QR-կոդի միջոցով եւ բանկային գործարքների հետեւումը։ Նշենք, որ մարտի երեսունից Մոսկվան եւ Մերձմոսկովյան շրջանը անցել են պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմի։ Առաջիկա օրերին իշխանությունները կհայտարարեն թե ինչպես է այդ ինքնամեկուսացումը գործելու, իսկ ահա Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտարարել է, որ ամենօրյա խիստ հսկողություն է իրականացվելու՝ կարանտինի պահպանման եւ կարգախախտների հայտնաբերման համար։