Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին պատմում է՝ ինչու է դիմել այդ քայլին
Քաղաքացի Սիմոն Աղեկյանը, որը նոյեմբերի 29-ին կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ է կատարել, այսօր կրկին գտնվում էր կառավարության շենքի դիմաց։
Աղեկյանը նշում է, որ վերոնշյալ օրը ոչ թե ոստիկաններն են կանխել դեպքը, այլ ինքը չի ցանկացել դիմել կրակայրիչի օգնությանը, երբ տեսել է կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին։
«Երբ տեսա պրն Ղազարյանին, ուրախացա, մտածեցի՝ նա ինձ կլսի և ամեն ինչ լավ կլինի»,- ասաց քաղաքացին։
Լրագրողների հետ զրույցում Աղեկյանը մանրամասներ ներկայացրեց ինքնակառավարման փորձից և նշեց, թե ինչու է դիմել այդ քայլին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարծիքներ