Իրանական զորքերը հնարավոր է հանդես գան որպես խաղաղարարներ

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հավանություն է տվել այն գաղափարին, որպեսզի Իրանի զորքերը, ինչպես առաջարկել է այդ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին, հանդես գան որպես խաղաղարարներ ամբողջ աշխարհում։ Այս մասին իր սոցկայքային էջում տեղեկացրել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մոհամմադ Ջամշիդին։
Mehr լրատվական գործակալությունն էլ գրում է, որ այս առաջարկով նախագահ Ռայիսին հանդես է եկել ՄԱԿ 78-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, որին մասնակցելու համար մեկնել է Նյու-Յորք։
Կարծիքներ