Նազելի Բաղդասարյանը հրաժարվել է մարզպետի պաշտոնից

Նազելի Բաղդասարյանը հրաժարվել է մարզպետի պաշտոնից

Հինգշաբթի օրը՝ կառավարության հերթական նիստին, Նիկոլ Փաշինյանը կներկայացնի Շիրակի նոր մարզպետին։ Թե ինչու պաշտոնից ազատվեց նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը, պարզ չէ։

Մենք արդեն գրել ենք, որ Փաշինյանի ընտրությունը կանգ է առել առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանի վրա, ով ծնունդով Շիրակի մարզից է։ Նա 2018 թվականին նշանակվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով, իսկ 2019-ի ապրիլին՝ առողջապահության փոխնախարար, իսկ նույն տարվա հոկտեմբերին ազատվել աշխատանքից։

Այն ժամանակ մամուլը գրեց, որ պատճառը նրա հոր անվան հետ կապված կոռուպցիոն պատմություններն են, որը ստիպել է փոխնախարարին դիմում գրել եւ ազատվել։ Այս ընթացքում Շիրակի մարզպետի այլ անուններ էլ էին շրջանառվում, այդ թվում՝ «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանինը, սակայն նա հրաժարվել է առաջարկից։ Բաղդասարյանը հաստատեց լուրերը՝  ասելով, որ իրեն ավելի օգտակար և ճիշտ գտնում է օրենսդիր մարմնում։