Հայտնի է մարդկության պատմության ամենալավ երգը

Հայտնի է մարդկության պատմության ամենալավ երգը

24/7 Wall Street ֆինանսական կայքը կազմել է բոլոր ժամանակների լավագույն երգերի վարկանիշային աղյուսակը։ Այս մասին գրում է USA Today պարբերականը։ Մարդկության պատմության լավագույն երգ է ճանաչվել The Beatles խմբի Yesterday-ը, որը թողարկվել է 1965 թվականին։

Երգի հեղինակը Պոլ Մաքարթնին է։ Այն Billboard Hot 100 հիթշքերթում եղել է տասնմեկ շաբաթ։ Երկրորդ տեղում Simon & Garfunkel դուետի Bridge Over Troubled Water ստեղծագործությունն է, որը թողարկվել է 1970 թվականին։ Լավագույն եռյակը եզրափակում է Ադելի Rolling In the Deep-ը, որը թողարկվել է 2010 թվականին։