Կադրային փոփոխություններ Արցախում, ընտրությունների են պատրաստվում

Կադրային փոփոխություններ Արցախում, ընտրությունների են պատրաստվում

Մեր տեղեկություններով, այսօր Արցախում լուրջ իրադարձություններ են սպասվում, այդ թվում կադրային փոփոխություններ։ Արցախի իշխանական աղբյուրը հայտնեց, որ մի քանի ժամից կհրապարակվի նախագահի հրամանագիրը, որով ԱԻՆ նախարար, նախկին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը կնշանակվի Արցախի ոստիկանապետ։

Այս փուլում, երբ Արցախը գնում է դեպի նախագահական ընտրություններ, և արդեն տարբեր ուժեր են ակտիվանում, ուժեղ ոստիկանապետի պահանջ կա։ Եվ Արցախի իշխանությունը որոշել է Ռիժի Լյովի կարգավիճակը բարձրացնել։