Չի կարելի Ազգային ժողովը դարձնել տղայական հաշիվներ մաքրելու թատերաբեմ (տեսանյութ)

Չի կարելի Ազգային ժողովը դարձնել տղայական հաշիվներ մաքրելու թատերաբեմ (տեսանյութ)

Այսօրվա՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի «հերոս» Հովիկ Աղազարյանից մեր լրագրողը հետքրքրվեց, թե ինչ արտահայտություն արեց վերջինս, որ ԱԺ-ում կրքերը շիկացան։ 

Աղազարյանը ասաց, որ իրեն դուր չի եկել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանի «տղայական» բառապաշարը և ընդամենն ասել, է, որ ԱԺ-ն թատրոն չէ, այդ տոնով չխոսեք։ Մեր լրագրողի ճշտող հարցին ՝ Աղազարյանը չի՞ ասել՝ «ձենդ կտրի, վեր ընկի տեղդ», Աղազարյանը պատասխանեց, որ միգուցե ասել է, չի հիշում, ապա հավելեց․

«Չի կարելի Ազգային ժողովը դարձնել տղայական հաշիվներ մաքրելու թատերաբեմ»։

Մանրամասն՝ տեսանյութում