Little less conversation more action. Լուսինե Բադալյան 

Little less conversation more action. Լուսինե Բադալյան 

Եթե «Իմ քայլը» Սևանի հարցով բնապահպաններին չի հավաքում լրագրողների աչքի առաջ՝ ցույց տանք, թե ինչքան են մտահոգված այդ հարցով, դա բնավ չի նշանակում, թե Սևանն իրենց չի հետաքրքրում։ Նրանք առաջնորդվում են Լուսինե Բադալյանի սիրած երգի բառերով․ «Little less conversation more action»։ Այսինքն՝ ավելի շատ խոսել, ավելի շատ գործել։
 

«Հրապարակը» իմքայլական պատգամավորին հարցրեց, մի՞թե Սևանն իրենց այնքան չի հետաքրքրում, որ ոչ միայն կառավարությունից, այլև «Իմ քայլից» ոչ մեկը Սևանը փրկելու հարցով քննարկմանը չկար։

«Նախ, եթե իմ  «Իմ քայլից» քննարկմանը չեն եղել, դա չի նշանում, որ  «Իմ քայլի» պատգամավորներին Սևանի խնդիրն ընդհանրապես չի անհանգստացնում, որովհետև այնքան, որքան նրանք են զբաղվում այդ հարցով, բայց քիչ են խոսում։ Իսկ այն, ինչ Դուք եք տեսնում, կազմակերպվում է, արվում է, ամեն մեկն իր կարծիքն է ասում»։

Իմքայլական պատգամավորին փոխանցեցինք, որ սույն քննարկմանը ԳԱԱ ինստիտուտներից մինչը գյուտերի հեղինակներ, բնապահպաններ ու ավազանի բնակիչներ լուծումեր են առաջարկել և ակնկալել, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես զբաղվի Սևանի հարցով։ Նախ,որպես քաղաքական կամքի արտահայտություն՝ ձեռքը խփի սեղանին ասի՝ վերջ։

Իմքայլական պատգամավորն ասաց, որ ձեռքը խփելով հարց չի լուծվում, Սևանն ունի մի շարք հարթություններ։

«Այն հատվածը, որը կարելի է քաղաքական կամքի առկայությամբ լուծել, չկասկածեք, որ թե՛ վարչապետը, թե՛  իր քաղաքական թիմը հաստատ լուծելու են, բայց կան այլ հարթություններ։ Այսինքն՝  գլոբալ տաքացման հետևանով բոլոր լճերն են սկսել կանաչել, սառը շերտը կորել է, կանաչում է, ջրի մակարդակը պետք է բարձրացնել»։

Ողջ Սևանը,ինչպես նախկին հանցագործ ռեժիմի օրոք էր պատված կառթերի մեջ, այնպես էլ հիմա։ Չնայած լճում ձուկ ու խեցգետին, ինչպես վկայում են բնապահպանները, չի մնացել։

Լուսինե Բադալյանն, ի պատասխան, ասաց, որ եթե չի սխալվում՝ խեցգետինն էնդեմիկ տեսակ չէ Սևանի համար։

Ի դեպ, նաև Լուսինե Բադալյանին հարցրեցինք, թե ինչպես  է գնահատում կուսակից Սասուն Միքայելյանի քայլը, որ խոստացել էր Սևանի ափի լճափների տերերի պահանջով կառավարությունից պատասխան չստանալու դեպքում գնալ և փակել Սևանի ավտոճանապարհը։
Լուսինե Բադալյանն ասում է, որ չի պատրաստվում որևէ մեկի ասածին գնահատական տալ։ Ասում է, որ ամեն մեկն արտահայտվելու իր դրդապատճառներն ունի։  

Ինչ վերաբերում է ԱՆ և տարբեր կառույցների Սևանա լճի վերաբերյալ հայտարարություններին, ապա իմքայլական պատգամավորն ասաց՝ գուցե մեդադրել կարելի է  խուճապային վիճակում ոչ համակարգված աշխատանքի մեջ։ Բայց կրկին վերահաստատեց, թե ողջ կառավարությունն օրնիբուն զբաղված է Սևանի հիմնադխնդիրների լուծման փնտրտուքով։