Զարիֆի հրաժարականն ընդունվել է 

Զարիֆի հրաժարականն ընդունվել է 

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանն ընդունել է ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականը։ Հիշեցնենք, որ Զարիֆը հրաժարականի դիմում էր ներկայացրել մարտի երեքին։ Նախագահ Փեզեշկիանը սակայն նրա հրաժարականն ընդունել է միայն հիմա։ Այդ պաշտոնին նրան կփոխարինի 59-ամյա Մոհսեն Իսմայիլին։ Այս մասին հայտնում է IRNA-ն։ Փեզեշկիանը խոստովանել է, որ Զարիֆը հրաժարական է տվել «որոշ սահմանափակումների» պատճառով, եւ ընդգծել, որ պատրաստ է հետագայում էլ օգտագործել նրա գիտական ներուժը եւ փորձառությունը։