Հայ-ադրբեջանական բախումներ՝ Արցախի համար. BBC

Հայ-ադրբեջանական բախումներ՝  Արցախի համար. BBC

Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանում բախումներ են տեղի ունեցել հայկական և ադրբեջանական զորքերի միջև, որոնց արդյունքում խոցվել է առնվազն 1 ադրբեջանական ուղղաթիռ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանն օդային և հրետանային հարձակում է սկսել:
Ադրբեջանը հայտարարել է, որ ինքը պատասխանում է ամբողջ ճակատում հնչող կրակոցներին, և որ խաղաղ բնակիչներն սպանվել և վիրավորվել են:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ քաղաքացիական բնակավայրերի, այդ թվում նաև տարածաշրջանի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա հարձակումն սկսվել է այսօր առավոտյան:
Նա ասել է, որ խոցվել է 2 ուղղաթիռ և 3 ԱԹՍ, ինչպես նաև ոչնչացվել է 3 տանկ:
«Մեր պատասխանը լինելու է համաչափ, և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լիակատար պատասխանատվություն է կրելու ստեղծված իրավիճակի համար»,- ասված է հայտարարության մեջ:
Մինչդեռ Ադրբեջանը հայտարարել է «զորքերի հակահարձակողական օպերացիան ողջ ճակատով իրականացնելու մասին՝ Հայաստանի Զինված ուժերի մարտական ակտիվությունը ճնշելու և քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով»:
Նա հավելել է, որ մեկ ուղղաթիռ կորել է, սակայն անձնակազմը ողջ է մնացել: Նա հերքել է այլ կորուստները, որոնց մասին հայտնել է Հայաստանը։
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունն (ԵԱՀԿ) արդեն վաղուց փորձում է միջնորդ դառնալ հակամարտության կարգավորման հարցում, իսկ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագետները, որոնք մտնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ, փորձում են հրադադարի ռեժիմ սահմանել: