Merriam-Webster ամերիկյան բառարանն ընտրել է «տարվա բառը»

Merriam-Webster ամերիկյան բառարանն ընտրել է «տարվա բառը»

Ամերիկյան Merriam-Webster բառարանն ընտրել է «տարվա բառը» 2021 թվականի համար։ Ըստ այդմ, ընթացիկ տարվա համար «տարվա բառ» է ճանաչվել «պատվաստանյութ» (vaccine) բառը։ Հրապարակման համաձայն, 2021 թվականին այս բառի հանդեպ հետաքրքրությունն աճել է 601 տոկոսով՝ անցյալ տարվա համեմատությամբ, իսկ ահա 2019 թվականի համեմատությամբ՝ 1048 տոկոսով։

Բառարանն առանձնացրել է նաեւ10 բառեր, որոնք առավել հետաքրքրություն են ներկայացրել բառարանից օգտվողների համար։ Դրանք են «ապստամբությունը», «համառությունը», «ցիկադան», եւ «Մեթան»։ Անցյալ տարի, օրինակ, «տարվա բառ» էր ճանաչվել «պանդեմիան»,  pandemic-ը։