Թափով փող ա աշխատում. նախկին փոխնախարարի գործով վկան խոսեց իր եւ նրա վատ հարաբերությունների մասին

Թափով փող ա աշխատում. նախկին փոխնախարարի գործով վկան խոսեց իր եւ նրա վատ հարաբերությունների մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում գինեկոլոգ, առողջապահության նախկին նախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։

Այսօրվա նիստին շարունակվում է վկաներից ԱՆ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանի հարցաքննությունը։

Պաշտպանական կողմը հարցեր ուղղեց վկային՝ մեջբերով նաեւ նրա եւ ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով նախկին խորհրդական, ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման պետ Արման Մելքումյանի խոսակցությունից։

«Դուք ունեցել եք հեռախոսային զրույց, ընթացքում  Մելքոնյան Արմանն ասում ա՝ տարբեր սխեմաներ են տարիներով ձեւավորվել։ Փողերը տարել ա էնտեղ...»֊մեջբերեց պաշտպանը՝ վկայից բացատրություն պահանջելով։

Ծաղիկ Վարդանյանը պատասխանեց. «Ես կոնկրետ չեմ հիշում՝ ինչ ենթատեքստ է ունեցել, կարող է կապ չունի մնացած հարցի հետ։ Սա իմ անձնական խոսակցությունն է, բայց դա չի վերաբերում սխեմաների»։

Պաշտպանը շարունակեց. «Ինչպես կբացատրեք հետեւյալ  խոսակցությունը. ինքը ներսում չի կարում կառավարի, իր տեղակալը իրեն խաբում ա, փող ա աշխատում, չեն էլ կարում բռնեն։ Թափով փող ա աշխատում։ Ինձ Մելքոնյան Արմանն ասաց՝ չենք կարողանում բռնել»։

Վկան պարզաբանեց, որ դա էմոցիոնալ խոսակցություն է եղել. «Ես, եթե տեսնեի ինչ֊որ մեկը փող է տալիս ինչ֊որ մեկին, ես ընթացք կտայի։ Փող աշխատելու բազմաթիվ ծրագրեր կան, շատ հնարավոր է դրա մասին խոսքը։ Եթե ես իմանայի, որ ինչ֊որ մեկը մեկին դրամ է տվել, ես դրա մասին համապատասխան քայլեր կանեի։ Սա անձնական խոսակցություն է»։

Նա նաեւ նշեց, որ Արսեն Դավթյանի հետ վատ հարաբերություններ է ունեցել. «ԱԱԾ֊ում Արման Մելքումյանը համակարգել է  առողջապահական ոլորտը։  Իմ ու Արսեն Դավթյանի հարաբերությունները վատ են եղել։ Իր կողմից ունեցել եմ արհամարհական վերաբերումք։ Կարող է լինի դրա հետ կապված վիրավորական արտահայտություններ, եղել է էմոցիոնալ ֆոն»։


Վկայի խոսքով՝ Արսեն Դավթյանը  նախարարին միջնորդել է, որ իրեն աշխատանքից ազատեր։

Նշենք, որ ամիսներ առաջ ՀՔԾ֊ն հաղորդագրություն էր տարածել Արման Մելքումյանի վերաբերյալ մեկ այլ գործով, նրան մեղադրանք է առաջադրել  ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։


Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: