Եվրոպան անհանգստացած է Ուկրաինայի կարմրուկի բռնկումից

Եվրոպան անհանգստացած է Ուկրաինայի կարմրուկի բռնկումից

Ուկրաինան կարմրուկի հիվանդացության մակարդակով Եվրոպայում գրավել է առաջին տեղը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները 2018-ին Եվրոպայում կարմրուկով հիվանդացել է 82 հազար մարդ, ինչը ամենաբարձր հիվանդացության ցուցանիշն է վերջին մեկ տասնամյակի ընթացքում։ Ուկրաինայում կարմրուկով հիվանդացել է 53 հազար մարդ։ Երկրորդ հորիզոնականում Սերբիան է, որտեղ կարմրուկով հիվանդացել է 5 հազար մարդ։ Նշենք, որ Ուկրաինան առաջատարն է դարձել նաեւ անցյալ տարվա համար կարմրուկից մահացածների ցուցանիշում։ Եթե անցյալ տարի Եվրոպայում կարմրուկից մահացել է 72 մարդ, ապա դրանցից 16-ը բաժին է ընկել Ուկրաինային, նշված է հրապարակման մեջ։