Ճապոնիայի ափերի մոտ անհայտ սուզանավ է հայտնվել

Ճապոնիայի ափերի մոտ անհայտ սուզանավ է հայտնվել

Ճապոնիայի զինված ուժերը նկատել են անհայտ սուզանավ ճապոնական տարածքային ջրերում, երկրի հարավային հատվածում։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի ՊՆ-ն, ըստ Корреспондент.net-ի։

Ըստ պաշտոնական հայտարարության, հայտնաբերված սուզանավը նախ եղել է Կագոսիմա պրեֆեկտուրայի կազմում գտնվող Ամամիոսիմա կղզու մոտ եւ լողացել է դեպի արեւմուտք, իսկ հետո արդեն նկատվել է Կագոսիմա պրեֆեկտուրայի կազմում գտնվող Եկոատե կղզու մոտ, արդեն մերձափնյա ջրերի տարածքից դուրս, եւ կրկին ընթացք է վերցրած եղել դեպի արեւմուտք։ Ճապոնական ռազմական գերատեսչությունում փորձում են պարզել սուզանավի ծագումն ու ճապոնական ափերի մոտ գտնվելու պատճառները։