ԱՄՆ-ում հայտնաբերվել է հայտնի նավ-ուրվականը

ԱՄՆ-ում հայտնաբերվել է հայտնի նավ-ուրվականը

Ամերիկյան որոնող-ջրասուզակները Մինեսոտա նահանգի Վերին լճում հայտնաբերել են Hudson նավը, որը նաեւ անվանում են նավ-ուրվական։ Այն նավաբեկության էր ենթարկվել ու ջրասույզ եղել 1901 թվականին։ Այս մասին հայտնում է MRP News-ը։ Նավը հայտնաբերվել էր դեռ այս տարվա ամռանը, 250 մետր խորության վրա, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Նավի որոնողական աշխատանքների համար օգտագործվել է հիդրոլոկատոր։ Մասնագետներին հաջողվել է լուսանկարել ջրասույզ եղած նավը։ Հիշեցնենք, որ նավը կառուցվել էր 1888 փվականից եւ գրեթե մնացել է անվնաս։