Խցանում ռուս-ադրբեջանական սահմանին

Խցանում ռուս-ադրբեջանական սահմանին

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, օրվա ընթացքում ռուս-ադրբեջանական սահմանի «Յարաղ-Կազմալար» մաքսային անցակետում առաջացել է խցանում՝ կապված ռուսական կողմից ադրբեջանական բեռնատար մեքենաների անցումը դադարեցնելու հետ:

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն ավելի ուշ հայտարարություն է տարածել, որ խցանման պատճառն ռուսական մաքսակետի համակարգիչների «տեխնիկական խափանումն է»: Այն օրվա վերջին վերացվել է:

Ադրբեջանցի մի գործարար, սակայն, haqqin.az-ին ասել է, որ պաշտոնական տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, եւ իրենք արդեն իսկ խոշոր վնաս են կրել՝ Մոսկվա առաքվող կեռասը փչանալու պատճառով: