Պահանջում են նախագահից կա՛մ բացել սահմանը, կա՛մ վճարել

Պահանջում են նախագահից կա՛մ բացել սահմանը, կա՛մ վճարել

Մեքսիկայում Կենտրոնական Ամերիկայից ժամանած միգրանտների երկու խումբ, որոնք ապաստանել են Տիխուանայում, դիմել են տեղի ամերիկյան հյուպատոսություն՝ պահանջելով ԱՄՆ նախագահից կա՛մ բացել սահմանն ու իրենց թույլ տալ մուտք գործել ԱՄՆ տարածք, կա՛մ վճարել յուրաքանչյուրին 50 հազար դոլար։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

Մոտ 100 ցուցարար պահանջել է, որպեսզի իրենց հայցերը ավելի արագ մշակվեն, կամ էլ նախագահ Թրամփի ադմինիստրացիան վճարի իրենց նոր կյանք սկսելու համար։ Ցուցարարները շեշտել են, որ իրենք չափազանց քիչ են պահանջում այն ամենից, ինչ ամերիկացիները գողացել են իրենց երկրներից։ Նրանք նշել են, որ այդ գումարով կկարողանան վերադառնալ հայրենիք եւ սկսել փոքր բիզնես։