«Զանգեզուրյան միջանցքի» հետ կապված ինչ «գաղտնի հարցերի» մասին է ակնարկել Ջեյխուն Բայրամովը 

«Զանգեզուրյան միջանցքի» հետ կապված ինչ «գաղտնի հարցերի» մասին է ակնարկել Ջեյխուն Բայրամովը 

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը հայտարարել է, որ «ներկայումս Հայաստանը խոչընդոտում է Զանգեզուրյան միջանցքի նախագծի իրականացմանը»։ այս մասին թուրքական մամուլին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Նա ասել է, որ հայկական կողմն իբրեւ թե տարատեսակ պատրվակներով փորձում է խաթարել հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման գործընթացը, թեեւ դա Հայաստանի շահերից չի բխում։ Ուշագրավ է այն, որ Բայրամովն ասել է, որ կան հարցեր, որոնք գաղտնի են պահվում եւ չեն բարձրաձայնվում։

Թե ինչի մասին է խոսքը, չի բացահայտել կամ մանրամասնել, սակայն նա նաեւ հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության ապագա պայմանագրի հետ կապված Ադրբեջանը դեռ այս տարվա սկզբին է ներկայացրել իր մոտեցումները, որոնք բոլորն էլ համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին։