Երազում է ԱՄՆ-ն դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից

Երազում է ԱՄՆ-ն դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից

Ամերիկյան The New York Times պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երազում է իր երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից։ Ըստ հրապարակման, անցյալ տարի իր մասնավոր զրույցներում նա մի քանի անգամ կարծիք է արտահայտել, որ կուզենար, որպեսզի ԱՄՆ-ն դուրս գա Հյուսիս-Ատլանտյան դաշինքի կազմից։ Նման հայտարարությունները նույնիսկ որոշակի մտահոգություններ են առաջացրել Թրամփի շրջապատում եւ չի բացառվում, որ Թրամփը նման քայլի կարող է գնալ՝ ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։