«Հրապարակ». Ազգը բազմացնում են. ապագա մայրիկները

«Հրապարակ». Ազգը բազմացնում են. ապագա մայրիկները

Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին։ Իրենց առաջնեկին են սպասում «Իմ քայլի» երկու պատգամավոր կանայք՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը եւ Սոնա Ղազարյանը։ Առողջություն եւ թեթեւ ծննդաբերություն ենք մաղթում ապագա մայրիկներին։ Իսկ մի քանի օր առաջ ծնվել են Գագիկ Ծառուկյանի թոռները․ նրա աղջիկը զույգ դուստր է ունեցել։ Հիշեցնենք, որ Ծառուկյանի աղջիկն ամուսնացած է Սուքիասյանի որդու հետ։ Երկվորյակ աղջիկներին անվանակոչել են՝ մեկին՝ Խաչատուր Սուքիասյանի կնոջ, մյուսին՝ մոր անունով։