Թրամփը հայտարարել է, որ 5 միլիարդ դոլար է կորցրել 

Թրամփը հայտարարել է, որ 5 միլիարդ դոլար է կորցրել 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահության շրջանում կորցրել է հինգ միլիարդ դոլար, որը վճարել է անվտանգության աշխատակիցների թվակազմն ընդլայնելու եւ տարբեր դատական պրոցեսներին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Սպիտակ տան ղեկավարը նկատել է, որ նրան իհարկե չի հետաքրքրում կորցրած գումարների թիվը, հատկապես, եթե խոսքը դատական պրոցեսների վրա ծախսվածի մասին է, քանի որ փաստաբանները որակյալ աշխատանք են արել։  Մասնագետները, սակայն հակված չեն հավատալու Թրամփի նշած թվին, քանի որ նա մինչեւ այժմ չի ներկայացրել իր հարկային հայտարարագիրը։