Չկան Գ․Սաֆարյանի-ն ՀՀ-ին հանձնելու միջնորդության իրավական հիմքեր․ Դատախազություն

Չկան Գ․Սաֆարյանի-ն ՀՀ-ին հանձնելու միջնորդության իրավական հիմքեր․ Դատախազություն

Երեկ անդրադարձել էինք մոսկովյան «Բուտիրյան » բանտում 3 ամսից ի վեր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի պատմությանը, նրան ՌԴ-ում առաջադրված մեղադրանքին, ինչպես նաև դիտարկել, թե արդյոք հնարավոր է նրա՝ Հայաստանին արտահանձնումը։

Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության լրատվության պատասխանատու Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ ըստ էքստրադիցիայի ոլորտը կարգավորղ համապատասխան միջազգային իրավապայմանագրային կարգավորումների՝ անձին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդություն հնարավոր է ներկայացնել միայն ՀՀ-ում քրեական վարույթի առկայության պայմաններում:

Մինչդեռ Գևորգ Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ-ում քրեական վարույթ առկա չէ: «Հետևաբար, բացակայում են նրան հանձնելու մասին միջնորդություն ներկայացնելու իրավական հիմքերը: Այդուհանդերձ, խնդիրը գտնվում է ՀՀ դատախազության ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են միջոցներ՝ Գևորգ Ստեփանյանի դատավարական իրավունքները պաշտպանելու ուղղությամբ »,-ասաց Արևիկ Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ Գևորգ Ստեփանյանը 2018թ․ նոյեմբերին մոսկովյան մասնավոր կլինիկաներից մեկում արել էր Կարոլինա Սարգսյանի քթի պլաստիկ վիրահատությունը և դրանից գրեթե 4 օր անց նա «Քվինկեի այտուցով » տեղափոխվել էր մեկ այլ կլինիկայի վերակենդանացման բաժանմունք, որտեղ կարողացել էին փրկել նրա կյանքը։ Գևորգի շահերի պաշտպանն ու հարազատները պնդում են, որ վիրահատությունը նորմալ է անցել, իսկ բարդությունների պատճառը կլինիկայի գլխավոր բժիծկ Գյուլնարա Շախի ու անեսթեզիոլոգ Խիտրովի դեղորայքային սխալ բուժումն է՝ ֆենազեպանի դեղահաբերի «ձիու դոզայով» ։ Հիշեցենք նաև, որ Մոսկավյի Բասմանի դատարանն իր քաղաքացիներ Շախի ու Խիտրովի նկատամբ որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը, իսկ ՀՀ քաղաքացու նկատմամբ՝ «բուտիրյան բանտը»։