Կինը «կանդալված» բերվեց ոստիկանություն․ Տեսանյութ

Կինը «կանդալված» բերվեց ոստիկանություն․ Տեսանյութ

Քիչ առաջ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնի դիմաց կարելի է ականատես լինել անսովոր տեսարանի։ Մասնավորապես, երկու տասնյակ քաղաքացիական հագուստով ոստիկան ձեռնաշղթաներով ոստիկանական բաժանմունք բերեցին մի մոտ 50 տարեկան կնոջ, իսկ դրանից առաջ ոստիկանները կապարակնքեցին նրա մեքենան։  

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին, որ մի կին նշված բաժին է բերվել շորթում կատարելու կասկածանքով։ Սակայն հարցին,թե ինչու այդքան դաժան՝ ձեռնաշթաներով ու տասնյակ ոստիկանների ուղեկցությամբ, չպատասխանեցին։

Մեզ փոխանցված տեսանյութից երևում է, որ բերման ենթարկվող կինն արտասվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։