Թուրքիան հնարավոր է գնի ամերիկյան սպառազինություններ

Թուրքիան հնարավոր է գնի ամերիկյան սպառազինություններ

Անկարան մտադիր չէ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման գործարքի հետ կապված հետքայլ անել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ինչպես փոխանցում է Haberturk-ը, նախագահ Էրդողանը նույն լրատվամիջոցի հետ զրույցի ընթացքում, մասնավորապես ասել է․ «Մենք արդեն ավարտել ենք գնման գործարքը։ Հետընթաց քայլ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ռուսաստանը այս տարվա հուլիսին կսկսի մատակարարումները»։ Սրանով հանդերձ, Էրդողանը հնարավոր է համարել այն, որ իր երկիրը կգնի նաեւ ամերիկյան «Պատրիոտ» ԶՀ համակարգերը, թեեւ ունի որոշակի հարցեր, կապված համատեղ արտադրություն կազմակերպելու եւ գնի հետ կապված։