Սուպերվարչապետությունն աստիճանաբար փոխվելու է.Ալեն Սիմոնյան

Սուպերվարչապետությունն աստիճանաբար փոխվելու է.Ալեն Սիմոնյան

Շուտով ԱԺ-ում կհայտնվի օրինագիծ, որը կվերացնի այս սահմանափակումները, որոնք կան ԱԱԾ տնօրենի կամ ոստիկանության պետի նշանակման ժամանակ։  Այս մասին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց լոսանջելեսաբնակ Արթուր Սահակյանի «30 րոպե» հեղինակային հաղորդմանը հյուրընկալվելիս։
Հարց հնչեց, ՀՀԿ-ի հետ համագործակցության մասին։ Ալեն Սիմոնյանը նշեց՝ ոչ, իրենք մերժել են Սերժ Սարգսյանին։ «Քաղաքական թիմի հետ համագործակցություն չկա, իրենց թիմի ներկայացուցիչները ներգրավված չեն, կան մարդիկ, որոնք մասնագետ են․․․ տեսեք՝ ի՞նչ է տեղի ունեցել․ կամ արտաքսել են, կամ ոչնչացրել, ստորացրել են, կամ ծառայացրել են։ Իսկ Հայաստանի ամենամեծ խնդիրը մարդկային ռեսուրսն է»,-ասաց Ալեն Սիմոնյանը։ Աշոտյանի հետ համագործակցության մասին հարցին ի պատասխան՝ նա նաև նշեց, որ եթե Աստված մի արասցե, պատերազմի սկսվի, ես և Արմեն Աշոտյանը միասին կրակելու են մի խրամատից՝ թուրքի ուղղությամբ։ Նա նաև պատմեց, որ երբ ՌԴ-ում ռուս խորհրդարանականները իր մոտ դժգոհել են Շարմազնովից, ինքը ասել է, որ նա, այո, ճիշտ է եղել։ Ի դեպ,  ընդգծեց, որ Շարմազանովի մասին իրեն ավելի հաճելի է խոսել։
Ալեն Սիմոնյանն ԱՄՆ-ում է մասնավոր այցով՝ գտնվելով արձակուրդի մեջ։ 7-րդ գումարման այս նստաշրջանի աշխատանքը արդյունավետության տեսանկյունից գնահատելու առաջարկին ի պատասխան նա ասաց՝ «Իմ գնահատականը կարող է սուբյեկտիվ լինել։ Ես առաջարկում եմ հետևյալ ձևով գնահատենք՝ համեմատենք ՀՀ պատմության Ազգային ժողովների աշխատանքների հետ։ Եթե համեմատության մեջ ենք դիտարկում, թե՛ ելույթների, թե՛ ընդունված օրինագծերի, թե՛ ելույթների ու կատարված աշխատանքների առումով ամենաաշխատասեր  ու ակտիվ Ազգային ժողովն է »։
Արթուր Սահակյանը նկատեց, որ Ալեն Սիմոնյանը հեղափոխական թիմի անդամ է, թիմ, որից մարդիկ սպասում էին հեղափոխական օրակարգ՝ օրենսդրության մեջ, հեղափոխական օրենսդրական նախագծեր, մասնավորապես, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ, որոնք կվերացնեին սփյուռքում ապրող մեր հայրենակիցների և շուրջ 124 000 երկքաղաքացիների նկատմամբ ցենզերը, որոնք խոչընդոտում են ընտրելուն և ընտրվելուն։
Ալեն Սիմոնյանը սկսեց Սահմանադրությունից և հայտարարեց, որ միանշանակ լինելու են Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի փոփոխություններ։ Իհարկե նա հստակեցրեց՝ նկատի չունի, որ փոխելու են Սահանադրությունը, բայց ունենալով սահմանադրական մեծամասնություն՝ բնական է, որ ինչ-որ բաներ կարող են փոխել։

«Եվ Աժ-ն իր աշխատանքի վեց ամսվա ընթացքում կառավարության կազմ և ձև է փոխել և կրճատել է էդ վարչարարությունն ու ուռճացված հիմնարկները , որոնք, մեծ հաշվով, բարեկամ և խնամի գործի դասավորելու նպատակ էին հետապնդում։ Բայց միևնույն ժամանակ․․․ Ընտրական օրենսգիրքը միանշանակ փոխվելու է»,-ասաց Ալեն Սիմոնյանը։ Նա անգամ նշեց, որ հիմա էլ կա աշխատանքային խումբ, որն աշխատում է ԸՕ-ի վրա։ 
Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրության մասին հարցին Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ եթե նկատի ունի սուպերվարչապետությունը, ապա այդ «սուպերությունն» աստիճանաբար վերացվելու է։ Ինչ վերաբերում է շատ արագ անելուն, ապա Ալեն Սիմոնյանն ասում է․«Չի կարելի շատ արագ անել, որովհետև շատ արագ անելու դեպքում, միշտ պրոբլեմներ ես ունենում։․․․ Հիմա մեր քաղաքացիներին խանգարո՞ւմ են բոլոր էն լիազորությունները, որոնք Սերժ Սարգսյանը կենտրոնացրել էր, հիմա անցել է Նիկոլ Փաշինյանին»։
Հարցին, թե արդյո՞ք ամեն ինչ վարչապետի ներքո չէ, ԱԱԾ-ից մինչև խորհրդարան, որը չի կարող դեմ խոսել վարչապետին, որոշումներ ընդունել, Ալեն Սիմոնյանն ասաց, որ կարող են, թիմում էլ մշտապես վիճում են։
ԱԺ փոխնախագահի տեղեկացմամբ՝ շուտով ԱԺ-ում կհայտնվի օրինագիծ, որը կվերացնի այս սահմանափակումները, որոնք կան ԱԱԾ տնօրենի կամ ոստիկանության պետի նշանակման ժամանակ։  Այսինքն՝ շարքային քաղաքացին, նույն ՝ Արթուր Սահակյանը, կարող են նշանակվել նման պաշտոններում, որոնց համար ավանդաբար ինչ-ինչ ցենզեր են եղել։ Այս ամենն արվում է այդ սուպերվարչաpետութան վերացման ուղղությամբ։ Ներում շնորհելու լիազորությունն էլ արդեն վերադարձրել են Նախագահին։

Նաև Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ այդ լիազորությունները վերցնելու դեպքում էլ, Նիկոլ Փաշինյանը դուրս գա, փողոցում կանգնի, միևնույն է՝ սուպերվարչապետ է։ Նա նշեց, որ իմքայլականներից շատերն են ուզում նմանվել Փաշինյանին, բայց նաև թիմում չկա անձի պաշտանմունք, քանի որ նա (Նիկոլ Փաշինյանը) թույլ չի տալիս։ 

Մեկնաբանի դիտարկմանը, թե ե՞րբ, չեն ուշանում ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց տան վերանորոգման օրինակը բերելով․մարդիկ չափում են, տեղադրում են,համեմատում, տեսնում են՝ ոնց է աշխատում, իսկ Հայաստանը մի տուն է եղել, որտեղ 30 տարի ինչ ուզել արել են։ Հետևաբար, այնպես չպետք է անեն, որ ունքի տեղ աչքն էլ հանեն։