Մարմնավաճառները ընտրությունների նախօրեին հանդես են եկել պահանջներով՝ Բելգիայում

Մարմնավաճառները ընտրությունների նախօրեին հանդես են եկել պահանջներով՝ Բելգիայում

Բելգիայում, սեքսուալ ծառայությունների մատուցման ոլորտի աշխատակիցների ընկերակցությունը ներկայացրել է քաղաքական պահանջների փաթեթ, այդ երկրում տեղի ունենալիք պառլամենտական ընտրությունների նախաշեմին։

Հիշեցնենք, որ ընտրությունները նախատեսված են մայիսի 26-ին։ Ինչպես հայտնում է Euronews-ը, մարմնավաճառների արհմիության փոխնախագահ Սոնյա Վերստապենը կոչ է արել բոլոր քաղաքական գործիչներին, ովքեր գալու են իշխանության, ապահովել սեքսուալ ծառայությունների ոլորտի աշխատակիցների համար հավասար սոցիալական իրավունքներ՝ մյուս մասնագիտությունների տեր անձանց հետ համահունչ։

Ուշագրավ է այն, որ սեքսուալ ծառայությունների ոլորտը Բելգիայում տարեկան ապահովում է 870 միլիոն եվրոյի դրամաշրջանառություն։ Մարմնավաճառությունը Բելգիայում արգելված չէ, սակայն նաեւ չի համարվում սոցիալական մասնագիտություն։ Միաժամանակ սակայն կավատությունը համարվում է քրեորեն պատժելի արարք։ Ընտրությունների արդյունքում Բելգիայում կձեւավորվի նոր կենտրոնական եւ տեղական կառավարություններ։