ՀՔԾ-ն հաստատեց. Վահե Նիկոյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՔԾ-ն հաստատեց. Վահե Նիկոյանին մեղադրանք է առաջադրվել

Մենք այսօր տեղեկություն էինք հրապարակել այն մասին, որ Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը եւ կառավարության վերահսկողության վարչության նախկին պետ Գեւորգ Հակոբյանը ձերբակալվել են, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Գործը քննում է Հատուկ Քննչական ծառայությունը։                                                                                          

Քիչ առաջ մեր հարցին ի պատասխան, ՀՔԾ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ Հակոբյանն ու Նիկոյանն անցնում են մեկ քրեական գործով, նրանց մեղադրանքներ են առաջադրվել, եւ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց կալանավորելու։

ՀՔԾ֊ից այլ մանրամասներ չհայտնեցին՝ ասելով, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն։