Ազգային գաղափարախոսությունը և անկախ պետականության կայացումը

Ազգային գաղափարախոսությունը և անկախ պետականության կայացումը

 Դարեր շարունակ հայ ժողովրդի նվիրական երազանքն է եղել ունենալ անկախ պետականություն: Այդ գործին լծվեցին  հայ ժողովրդի նվիրյալները՝ ստեղծելով  գրությունը և  ազգային դպրոցը, որի միջոցով   շարադրվեց մարդկության ծագման  ակունքներից բխող հայ ժողովրիդի պատմագրությունը և պատմությունը:  Մեր հոգևոր հայրերը և վարդապետները ձեռնամուխ եղան մեր ժողովրդին մայրենի լեզվով լուսավորելու, քրիստոնեական եկեղեցու միջոցով հայությունն ու հայրենիքը միավորելու և ժողովրդի ազգային ինքնությունը պահպանելու գաղափարների իրականացմանը:

Հայրենասիրությունը ընկալվեց որպես «բնիկ տերերի» տիրակալության վերականգման գաղափար, որի նպատակն էր արթնացնել հայրենասիրական ոգի և մղել նրանց ազատագրական սխրանքի։  Ինքնության պահպանման գոյապայքարում ձևավորվել էր այն համոզմունքը, որ  միաբանությունը «մայր է բարյաց», իսկ անմիաբանությունը ծնում  է չարիքներ: Դեռևս վաղ միջնադարում գտնում էին, որ այդ գոյապայքարում  առաջնային դեր պետք է ունենան  հոգևոր առաջնորդները և եկեղեցին և համոզված էին, որ համազգային նշանակության խնդիրները պետք է կարգավորի ոչ միայն իշխանական դասը, այլ ամբողջ ժողովուրդը։  

Ակնհայտ է դառնում, որ մեր պետականության կայացման աշխարհընկալման մեջ դարեր շարունակ ամրապտնդվել է այն գաղափարը, որ բացի աշխարհիկ և հոգևոր առաջնորդներից և եկեղեցուց կարևոր դերակատարություն է ունեցել նաև ժողովուրդը: Արտաքին ոչ նպաստավոր աշխարաքաղաքական  միջավայրի պայմաններում և ձևավորված ազգային գաղափարախոսության և աշխարհընկալման արդյունքում Հայաստանը ձեռք բերեց անկախություն:  
 

Մեր ժամանակներում անկախ պետականության հաստատման հիմնական մարտահրավերը կայուն և զարգացած պետության կառուցումն է:  Սակայն, ինչպես ցույց է տվել պատմական փորձը, առանց ազգային գաղափարախոսության և դրա ուղենիշերի հստակեցման դա հնարավոր չէ իրականացնել: Ավել պարզ ասած առանց ազգային գաղափարախոսության հստակ ուղենիշերի կայուն և զարգացած պետություն կառուցումը կնմանվի այն նավին, որը դուրս է գալիս բաց ծով և չգիտի թե որ ուղղությամբ է գնալու: Միայն ազգային գաղափարախոսության հիման վրա հնարավոր կլինի կառուցել կայուն և զարգացած պետություն, որն ունակ կլինի համախմբել մեր ժողովրդի ամբողջ ուժերը և ապաահովել հոգևոր առաջընթաց և սոցիալական բարեկեցություն: Այստեղ շատ կարևոր է պարզաբանել, թե ինչ է նշանակում կայուն պետություն և ինչ է նշանակում զարգացող պետություն հասկացությունները: Կայուն պետություն նշանակում է, որ երբ առաջանում են արտաքին կամ ներքին ոչ նպաստավոր բացասական ազդեցություններ կապված արտաքին աշխարաքաղաքական իրավիճակի, ֆինանսական և տնտեսական ճգնաժամերի, համավարակի կամ այլ ներքին բացասական ազդակների հետ պետությունը կարողանում է վերականգնել նախկին վիճակը և իր ներքին ներուժի հաշվին կարողանում է ապահովել ավելի լավ իրավիճակ: Այդ կապակցությամբ համեմատաբար կարճ ժամանակահատվածում վերականգնման արդյունավետ մեխանիզմների առկայությունը վկայում է կայուն պետության հաստատման մասին: Ապագային միտված զարգացած պետության կառուցում նշանակում է հասարակական արժեքների միասնական ընկալում, համազգային նշանակության պարտավորությունների կատարման  պատասխանատվության և համերաշխության ստանձնում, ինչպես նաև զարգացող սոցիալ-շուկայական տնտեսական և ֆինանսական համակարգերի ստեղծում և մարդկային կապիտալի զարգացում: Ազատությունը, համերաշխությունը և արդարությունը զարգացած պետության հիմքերն են, որի առանցքը Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծաված մարդն է, որի արժանապատվությունն անձեռնմխելի է:  
 

Այսօր մեր մտավոր և գաղափարախոսական քարտեզը իրենից ներկայացնում է միմյանցից տարանջատված «կղզիներ», որոնց միջև հաղորդակցությունը խաթարված է և ստեղծված են բազմաթիվ խոչընդոտներ: Դա արգելակում և չի նպաստում կայուն  և զարգացած  պետության կայացմանը, որը հասարակության և պետության տեսանկյունից դառնում է բավականի ծախսատար և անհեռանկար գործընթաց: Կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածներում կառավարությունը զբաղված է տնտեսական և սոցիալական խնդիրների լուծմամբ, իսկ երկարաժամկետ զարգացման և ազգային գաղափարախոսության ուղենիշերի և դրանց ձևակերպումների հետ կապված խնդիրները դուրս են մնում իր տեսադաշտից:

Դա պայմանավորված է նրանով, որ արժեքային համոզմունքները և հոգևոր-քրիստոնեկան արժեքները ենթակա չեն պետական կարգավորման։ Ընդ որում, ըստ քրիստոնեական արժեհամակարգի, հոգևոր կայնքի օրենքները գերադասվում են բնության, ֆիզիկայի և հասարակական կյանքի մյուս օրենքներից և համարվում են  բացարձակ հոգևոր արժեքներ: Հենց դրանք են կազմում ազգային գաղափարախոսության հենքը, որի հիման վրա կարող է ստեղծվել հասարակական համակարծություն և համերաշխություն: Առանց մարդկանց կողմից հոգևոր-քրիստոնեկան արժեքների խորը ընկալման, միայն քաղաքացիական և տնտեսական օրենքների միջոցով հասարակական կյանքի կազմակերպումը և կարգավորումը կարող է հանգեցնել քաոսի և ինչպես ցույց են տվել պատմական շատ օրինակներ՝ նույնիսկ կայսրությունների կործանման: Հետևաբար մեր նյութական և հոգրևոր կյանքի կազմակերպման և կայուն և զարգացած պետության կառուցման համար այստեղ շատ կարևոր է,  կարևոր է պարզաբանել, թե որոնք են ապագային միտված մեր  ազգային գաղափարախոսության ուղենիշերը: 
 

Ազգային գաղափարախոսության առաջին ուղենիշը պատմականորեն ձևավորված ավանդությունների, սովորույթների և մշակույթի պահպանումն և զարգացումն է և մեզ համար խորթ բարքերից ձերբազատումը և ազատագրումը: Երկրորդ ուղենիշը մարդկանց և հասարակության կողմից հոգևոր-քրիստոնեական արժեքների ընկալումը և ավելի խորը յուրացումն է: Ըստ մարդու էության վերաբերյալ  փիլիսոփայական մոդելի մեր պատկերացումների, մարդը լինելով արարչագործության արդյունք իր մեջ միաժամանակ պարունակում է աստվածային ծագում ունեցող երեք բնություն՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի:

Ըստ Աստ­վա­ծաշն­չի «Ի սկզ­բա­նէ էր Բա­նը. եւ Բանն էր առ Աս­տուած. եւ Աս­տուած էր Բա­նը», ո­րը վե­րա­բե­րում է ֆի­զի­կա­կան ու­ղե­ղին և դրա մի­ջո­ցով գա­ղա­փա­րի և մտ­քի ծնն­դին: Հոգևոր ու­ղե­ղի ա­ռանց­քը և մի­ջու­կը կազ­մում է Սուրբ հո­գին, իսկ Հի­սուս Քրիս­տո­սի տես­քով մենք ստա­ցել ենք մեր ֆի­զի­կա­կան մար­մի­նը: Ըստ էու­թյան, մեկ մար­դու մեջ ա­ռար­կա­յա­ցած և նյու­թա­կա­նա­ցած է աստ­վա­ծա­յին սկիզբ ու­նե­ցող ե­րեք բնու­թյուն, որը վկայում է, որ Աստ­ված մար­դուն ստեղ­ծեց իր պատ­կե­րով և նմա­նու­թյամբ: Ինչպես վկայում են սուրբ գրությունները «Ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց եք ստացել, և ինքներդ ձեր տերը չեք, որովհետև մեծ գնով գնվեցիք։ Փառավորե՛ք Աստծուն ձեր մարմինների մեջ» (Ա Կորնթ. 6.19-20): 
Ըստ էության ազգային գաղափարախոսության երկրորդ ուղենիշը դա ապագային միտված և ապագայի վերաբերյալ որոշումների կայացումն է մարդու էության փիլիսոփայական մոդելի միջոցով: Ընդ որում մարդու էության փիլիսոփայական մոդելը իրենից ներկայացնում է սուրբ հոգի-հոգևոր ուղեղ-ֆիզիկական ուղեղ- ֆիզիկական մարմի-հասարակություն շղթայի միջոցով որոշումների ընդունման գործընթաց: Այդ մոդելը, ըստ էության, մեկ միասնական դաշտի մեջ միավորում և համակարգում է ապագայի վերաբերյալ նյութական և հոգևոր կայնքի մասին մեր պատկերացումները և ընկալումները: Այն հնարավորություն է ընձեռում  մտավոր և գաղափարախոսական միմյանցից տարանջատված «կղզիներից» անցում կատարել բարձր ինքնագիտակցությամբ  ձևավորված և անհատականությամբ օժտված ազատ քաղաքացիների հանրության: Այստեղ հարկ է նշել, որ մարդու էության փիլիսոփական մեր կողմից առաջարկվող մոդելը, քանի որ հիմնված է  Աստծո կողմից մարդու արարչագործության  և մարդու փրկության գաղափարների վրա, հետևաբար կարող է օգտակար և կիրառելի լինել նաև այլ կրոններ դավանող մարդկանց և հասարակությունների համար: 

Ազգային գաղափարախոսության երրորդ ուղենիշը համընդհանուր շահի շուրջ համախմբումն է: Ըստ փիլիսոփայական մոդելի, մարդը որոշումներ է կայացնում հիմք ընդունելով հասարակության առջև իր պարտականությունները և պատասխանատվությունը: Հասարակական կյանքում երբ մարդը որոշումներ է կայացնում միայն ուղեղ-ֆիզիկական մարմին շղթայի միջոցով իրեն ազատում է հասարակական պարտականություններից և պատասխանատվությունից, որի արդյունքում մարդն կարող է իրեն դատապարտել մեկուսացման և աղքատության:  

Այսպիսով առանց ապագայի վերաբերյալ ազգային գաղափարախոսության  միասնական ընկալման և ուղենիշերի, առանց հոգևոր-քրիստոնեական արժեքների խորը ընկալման, առանց սոցիալ-շուկայական համակարգերի զարգացման, առանց յուրաքանչյուր անհատի կողմից պատասխանատվության ստանձնման և համերաշխության դրսևորման հնարավոր չէ կառուցել կայուն և զարգացած պետություն: 

Ամենամեծ հաղթանակն այն է, երբ այն ձեռք է բերվում ազգային գաղափարախոսության դաշտում: 

Ռոլան Մնացականյան,
տնտեսագիտության թեկնածու