Ռազմաճակատում զոհվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Գագիկ Ավետիսյանը

Ռազմաճակատում զոհվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Գագիկ Ավետիսյանը

Ռազմաճակատում մահացել է ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի երկարամյա դասախոս Գագիկ Ավետիսյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ֆեյսբուքյան օգտատեր Գրիգոր Ալավերդյանը:

«Գագիկ Ավետիսյան, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի երկարամյա դասախոս, հրաշալի մարդ, հմուտ մանկավարժ, ուսանողների կողմից սիրված ու գնահատված դասախոս, լավ ընկեր, ընտանիքի լավ հայր, կենսուրախ, բազում երազանքներ ունեցող մի անհատ, այլևս մեզ հետ չէ: Շատ դժվար ու անպատկերացնելի է, որ այլևս միևնույն սենյակում դեմ դիմաց գտնվող մեր աշխատասեղաններից իրար երեսի չենք կարողանալու նայել ու մտքեր փոխանակել, ինչպես դա արել ենք երկար ու ձիգ տարիներ մինչ այժմ: Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից Գագիկը մեկնեց առաջնագիծ և կյանքը նվիրեց Հայրենիքին: Վշտակցում և զորակցությունս եմ հայտնում ընտանիքին: Փառք հայրենիքի պաշտպաններին, մենք սպասում ենք նրանց հաղթական վերադարձին...»: