Իսրայելը կոչ է արել Լոնդոնին և Փարիզին ԻՀՊԿ-ն ահաբեկչական կառույց ճանաչել

Իսրայելը կոչ է արել Լոնդոնին և Փարիզին ԻՀՊԿ-ն ահաբեկչական կառույց ճանաչել

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հեռախոսազրույց է ունեցել իր բրիտանացի և ֆրանսիացի գործընկերներ Դեյվիդ Քեմերոնի և Ստեֆան Սեժուրնեի հետ։ Այդ մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։

Կացը շնորհակալություն է հայտնել Լոնդոնին և Փարիզին Իրանի հարձակումը կանխելու գործում ցուցաբերած օգնության համար։

Հրեա դիվանագետը նաև կոչ է արել այդ երկրներին ճանաչել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն և պատժամիջոցներ կիրառել Իրանի հրթիռային ծրագրի դեմ։