Փաշինյանն ասում է, որ ինքը դաշնակցական է եղել․․․

Դիտում էի Փաշինյանի Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումն իր ֆեյսբուքյան էջում, որ նա անվանում է այսպես՝ «Այսպես բացեցի հանդիպումը»։ Նա խոսում էր քաղաքական տրնասֆորմացիայի մասին։ Ես դրան չեմ անդրադառնա, քանի որ նույնը կրկնել է Վաշինգտոնի հայ համայնքի հետ հանդիպմանը։ Նա հայտարարեց, որ ՀՀ բոլոր կուսակցություններն առաջացել են Դաշնակցություն կուսակցությունից։ Հայաստանում մինչ հիմա մի կուսակցություն է եղել՝ Դաշնակցություն կուսակցությունը։ Ու դա մի քանի դրվագներով, տարբեր ենթատեքստերով կրկնում է։ Ասում է, որ ՀՀՇ-ն, ԱԺՄ-ն, ՔՊ-ն, բոլորը կուսակցություններն առաջացել են Դաշնակցության կուսակցության գաղափարախոսության հենքի վրա։ Առանձնապես տրամաբանություն պետք չէր հասկանալու, որ նա սփյուռքահայ դաշնակցականներին շոյելու իմիտացիա է ստեղծում։ Նրա շոյանք կոչվող իմիտացիան շուտով բացահայտվեց։ Բոլորը դաշնակցական են եղել, որովհետև նրանց գաղափարախոսությունն է եղել հայրենի հողը չհանձնելը, պաշտպանելը, հայ դատը, հերոսության դասերը։ Դա ինքը ուղղակի չի ասում, դեռևս վստահ չէ, թե դա ինչպես կընդունվի։
Դրան այլընտրանք ներկայացնում է իր խաղաղության ծրագիրը, որը հանձնումների, զիջումների, հայ դատի հրաժարման շղթա է, և տրանսֆորմացիան ինքը հենց այդ առումով է հանրության մեջ փորձում ներդնել։ Ստացվում է, որ նախկինում Փաշինյանը, իր ՔՊ-ն դաշնակցական են եղել, որովհետև առաջնորդվել են դաշնակցության գաղափարախոսությամբ, այսօր ինքը դուրս է եկել կուսակցությունից ու դարձել ոչ մի բան։ Ինքը այլևս անցյալ, պատմություն, հող հայրենի չունի և իրական Հայաստան կամ Արևմտյան Ադրբեջան է ստեղծում։ Ես այսպես ընկալեցի նրա ելույթի բացումը, որը եթե դիմադրության չհանդիպի, հետագայում կասի՝ բայց ես ասում էի, իսկ դուք հեզ ու խոնարհ լսում էիք։ Ինչևէ, Փաշինյանի ելույթից հետևյալը հասկացա։ Ինքը դաշնակցական է եղել, դե եթե ՔՊ-ն դաշնակցական հենքի վրա է եղել, պետք է ենթադրել, որ նրա նախագահն էլ դաշնակցական է եղել։ Հիմա այդ գենետիկ հենքից փորձում է դուրս գալ ու ժողովրդին վարակի դրանով։ Թե հետո ինչ կդառնա, պարզ չէ, թեև ժողովուրդն արդեն իր գնահատականը տվել է։
Մնում է սպասել Դաշնակցության ու մյուս կուսակցությունների արձագանքին։
Կարծիքներ