Արդյոք պայթած պահեստը «Ապառաժինն» էր

Արդյոք պայթած պահեստը «Ապառաժինն» էր

Այս պահին ողջ ռեսուրսները կենտրոնացրել ենք փլատակներից վերջին քաղաքացուն դուրս բերելու համար։ Զոհերի թվի հետ կապված որևէ փոփոխություն չկա, առավոտյան ինչ ասել ենք, դա է։ Հիմա շենքի դրսում ենք աշխատանքներ տանում, որովհետև, ըստ մեր տեղեկությունների, քաղաքացին պիտի դրսում լինի։ Այս մասին քիչ առաջ «Սուրմալուի» տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։

«Սակայն եթե դրսում չհաջողվի գտնել, ապա այո, նաև շենքի առաջին հարկում պիտի աշխատենք, ինչը իրենից բավականին վտանգ է ներկայացնում։ Այո, վտանգավոր է, բայց մենք պիտի գնանք այդ ճանապարհով»,- ասաց փոխնախարարը։

Լրագրողների դիտարկումներին, թե արդյոք խոսակցությունները համապատասխանում են իրականությանը, որ պայթած պահեստը պատկանում է «Ապառաժին», փոխնախարարը արձագանքեց․ «Ես չունեմ նման տեղեկատվություն։ Դա մեր աշխատանքի հետ կապված չէ, դրա համար էլ տեղեկատվության չեմ տիրապետում»։