Երեխաներին չի կարելի ստիպողաբար պատվաստել, ես որպես ծնող եմ այստեղ

Երեխաներին չի կարելի ստիպողաբար պատվաստել, ես որպես ծնող եմ այստեղ

Մենք այսօր ավելի շատ հավաքվել ենք որպես ծնողներ, որպես մայրեր, որպես հայրեր։ Մենք անհանգստություն ունենք երեխաներին ևս պատվաստելու հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին քիչ առաջ առողջապահության նախարարության շենքի մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից բժիշկ մի կին։

Նշենք՝ մի խումբ քաղաքացիներ՝ Առողջապահական հասարակական կազմակերպության անդամներ ու տարբեր մասնագիտությունների տեր անձինք,  բողոքի ակցիա են իրականացնում ՝ պահանջելով N65-Ն հրամանը անվավեր ճանաչել, ըստ որի՝ հոկտեմբերի 14-ից բոլոր աշխատակիցները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնեն:

«Փաստը մնում է այն, որ այո, մեզ շարունակում են ստիպել։ Ճիշտ է , այլընտրանք կա, դրանք թեստավորումներն են, բայց մենք գիտակցում ենք, որ դա շատ ծանր բեռ է շարքային քաղաքացիների համար։ Նույն այդ 15 հազար դրամը հասարակ քաղաքացու համար շատ ծանր է։ Երկրներ կան, որտեղ արդեն ամեն օր են ստիպում ,որ պատվաստվեն ու դա անում են երեխաների շրջանում նույնպես։ Ես արդեն կարծիքներ եմ լսում, որ մարդիկ ֆինանս չունենալու պատճառով ասում են՝ չէ, մենք չենք կարող այդքան վճարել, ավելի լավ է գնանք պատվաստվենք։ Դա նույնպես ստիպողաբար արվող գործողություն է, իսկ իրականում միևնույն է ընդհանուր պատվաստման նկատմամբ քաղաքացիների կողմից որեւէ վստահություն չկա։ Չկա, որովհետև օբյեկտիվ ինֆորմացիան բացակայում է, չկա նորմալ լուսաբանում։ Մենք չենք լսում պատվատվելուց հետո հնարավոր բարդությունների մասին, ի վերջո հետևանքների մասին։ Մենք այսօր, ինչպես ասացի, եկել ենք որպես ծնող, մեր երեխաների իրավունքները պաշտպանելու համար։ Այսինքն՝ սկզբում մեծահասակների շրջանում կար ստիպողաբար գործողություններ, հետո ուսանողների, հիմա արդեն կան խոսակցություններ նաեւ երեխաների շրջանում դա անելու մասով։ Դա բժշկական ստիպողաբար միջամտություն է, ինչպես արդեն մի քանի անգամ ասացի։ Ես չեմ կարող ժխտել, որ մարդիկ կան, որոնք իրենց կամքով պատվաստվում են ու երևի հոգեբանորեն այդքան են դրան պատրաստ, որ իրենց համար դա որևէ բացասական հետեւանք չի ունենա,բայց  յուս մասին էլ ստիպում են, չէ՞, դա ճիշտ չէ», ասաց նա ։