ԵՄ-ում կքննարկեն կորոնավիրուսի դեմ պատվաստվածներին հատուկ անձնագրեր հատկացնելու հարցը

ԵՄ-ում կքննարկեն կորոնավիրուսի դեմ պատվաստվածներին հատուկ անձնագրեր հատկացնելու հարցը

Եվրոպական Միությունում չեն բացառել, որ կսահմանվի հատուկ անձնագիր՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար։ Հարցըտ ԵՄ նիստում կքննարկվի արդեն հունվարի 21-ին։ Անձնագիր ունեցողները կկարողանան ճամփորդել։ Այս մասին նիդերլանդական հեռուստատեսությամբ հայտարարել է Եվրոպայի Խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Նա նաեւ նկատել է, որ այդ հավաստրագրերի սահմանումը չի նշանակի, թե պատվաստումը դառնալու է պարտադիր, քանի որ շատ երկրներում այն համոզումը կա, որ պետք է այն լինի կամավոր։ Միշելը կոչ է արել ԵՄ-ին համագործակցել, երրորդ երկրների հետ, որոնք ամենայն հավանականությամբ արդեն մտածում են պատվաստվածների համար անձնագրեր սահմանելու ուղղությամբ։