Բոլոր մարդկանց տվյալները մտնելու են արհեստական բանականության համակարգ

Բոլոր մարդկանց տվյալները մտնելու են արհեստական բանականության համակարգ

«Հայ հակագլոբալիստների միության» անդամ, վոկալի մասնագետ, երգահան, օճառագործ Սրբուհի Ստամբոլցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«՛Ես թիվ չեմ»

Ասում են՝ ինչպես կդիմավորես Նոր Տարին, այդպես էլ կընթանա տարին: Մինչ հիանում էինք մեր գեղեցիկ տոնածառով ու Վարչապետի փառահեղ մուտքով, անտեսեցինք, որ չհնչեց մեր Հիմնը, որի հնչեցումը հունվարի 1-ի 00.00-ին օրենքով ամրագրված է և ինչի համար ո՛չ մեկը վարչական պատասխանատվության առ այսօր չի ենթարկվել: Ինչո՞ւ եմ սա հիշեցնում - որովհետև ասվում է՝ սիմվոլներն են իշխում աշխարհին, ոչ թե օրենքները: Իսկ փոխարենը, լուսային հեքիաթային ձևավորմամբ, մեզ հրամցրին Արհեստական Բանականության մեղեդային սիմվոլիկ ներկայությունը:
Իսկ հիմա անցնենք բուն թեմային.
Ի սկզբանե պիտի գործեր պլան ՛՛Ա՛՛-ն ու այս ՛՛Կովիդ-19՛՛-ից սարսափած ողջ աշխարհը պիտի վազեր պատվաստման: Իսկ պատվաստման միջոցով կստանայինք և՛ կյանքի կրճատում, և՛ նանո չիպ, իսկ չիպում մեր բոլոր տվյալները, այսինքն՝ անբաժան անձնագիր: Սակայն այս պլանը քանդեցին ՛՛դավադրության տեսության՛՛ ակտիվիստները՝ հիմնավոր փաստեր բերելով: Շատ երկրներում մարդիկ սկսեցին այրել 5G աշտարակները, հետո ոտքի կանգնեցին հարկադիր պատվաստումների դեմ և այլն: Պլան ՛՛Ա՛՛-ն ձախողվեց, բայց մի շտապեք ուրախանալ - կա և՛ պլան ՛՛Բ՛՛, և՛ ՛՛Գ՛՛, և՛...
Արդեն 15 երկիր, որոնց թվում են Իտալիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Պանաման, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Կանադան, Շվեդիան, Իսպանիան, Հարավային Աֆրիկան, Մեքսիկան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Նիդեռլանդներն ու այլն, դեռ փետրվար ամսից ստորագրել են պայմանագիր թվով 50 միլիոն Կորոնավիրուսի էլեկտրոնային առողջության անձնագրեր ստանալու համար, որը կոչվում է ՛՛Covi-pass՛՛: Լավ հասկացա՞ք - սա հեքիաթ չի, այլ արդեն իրականություն: Անձնագրում կա RFID: Սա անտեսանելի նանո մասնիկ է կամ այլ կերպ ասած՝ կվանտային դաջվածք, որը նախատեսված է հսկողության համար: Անձնագրում լինելու են մարդու բոլոր տվյալները՝ բժշկական ու բանկային քարտեր, վեբ-կայքեր, սոց.կայքեր լուսանկարներ, փաստաթղթեր, մատնահետք, դեմքի բիոմետրիա և էլի, էլի... QR կոդեր և հսկողության անլար ծրագրեր, ռազմական մակարդակի 2-ից ավելի սքան կոդեր և այս ամենը ապահովելու է կիբերանվտանգության VST Enterpises գործակալությունը, որն էլ իր հերթին խորհրդակցում է Մեծ Բրիտանիայի կառավարության, NHSX- ի և Ներքին գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաների հետ իրենց կիբերանվտանգության տեխնոլոգիայի վերաբերյալ: Փաստաթղթերի մեջ էլ կգտնեք ՄԱԿ-ի և իհարկե մեր սիրելի ԱՀԿ-ի հետքերը: Հասկացա՞ք, թե՞ ոչ: Կարճ ասած՝ բոլոր երկրներից բոլոր մարդկանց տվյալները մտնելու են Արհեստական Բանականության համակարգ: Իսկ այդ համակարգը ծառայում է ՛՛ստվերային, խորքային կառավարությանը՛՛, մի խոսքով՝ Համաշխարհային կառավարություն կոչվածին: Գլոբալի՜զմ...
Դիմա՞կ- որ տեսողական սարսափ ապրես, որ ստրուկ լինելուդ ընտելանաս...
Սոց. հեռավորությո՞ւն - չէ, քո վարակվելու մասին ոչ մեկը չի մտածում, որ սարքերը ճշգրիտ աշխատեն... այ սա հենց ՛՛նոր նորմալ՛՛-ն է... այս գրությունն էլ կտեսնեք Ա.Թորոսյանի պրոֆիլի վերջին բոլոր նկարների վրա...
Հարմարության, անվտանգության քողի տակ լինելու է տոտալ հսկողություն, ստրկացում: Չունե՞ս պատվաստում - վտանգավոր ես, ոչ մի ճամփորդություն ու համերգի տոմս, խախտում արեցի՞ր - իսկույն կբռնեն, ո՞ւր գնացիր - գիտեն, այլակարծի՞ք ես, ըմբո՞ստ ես - լսում են, կսառեցնեն բանկային հաշիվները ... և բնավ կապ չունի դու ինչ ազգ ես՝ հայ, իտալացի, թե ռուս, ինչ սեռ ունես՝ առաջին, երկրորդ, թե՞ երրորդ, մազերիդ ու աչքերիդ գույնը...և դու ո՞վ ես - ընդամենը էլեկտրոնային թիվ: Եվ բնավ պարտադիր չի, որ լինի կոնկրետ այս անձնագիրը: Կլինի այլ էլեկտրոնային անձնագիր, որի մեջ արդեն իսկ կա ՛՛բժշկական՛՛ կոչված այս բաժինը:
Այդ անձնագրերով արդեն ապրում են Չինաստանում ու Էստոնիայում: Նախատեսված է մինչև այս տարվա վերջ ամբողջական անցում էլեկտրոնային անձնագրերի Ռուսաստանում, իսկ Մոսկվայում հուլիսի մեկից 5 տարի փորձարարական ժամկետով արդեն իսկ միացել են Արհեստական Բանականությանը: Օրեր առաջ էլ մեր պաղպաղակասերը երեխաներին բացատրում էր, թե ի՜նչ լավ բան է Արհեստական Բանականությունը:
Այ էսպիսի Կովիդ-19 ՛՛հեքիաթներ՛՛...
ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈւ - բայց դեռ պայքար ունենք...

Ասված ամեն ինչի պաշտոնական կայքերի հղումներն այստեղ.
https://www.covipass.com/
https://www.verdict.co.uk/vst-enterprises/
https://vplatform.io/
https://www.accesswire.com/…/Cyber-Company-to-Supply-50M-He…
Սա էլ Ռուսաստանի Ժող. արտիստների կոչը ժողովրդին ու կառավարությանը, որը կոչվում է ՛՛Ես թիվ չեմ՛՛
https://www.youtube.com/watch?v=Eqi8VPH4C7Y